Capital

Capital-ը հիմնադրվել է Պաուլո Վիսկովիչի կողմից, ավելի քան 40 տարի առաջ՝ կուտակելով իր փորձը շքեղ կահույքի արտադրության ոլորտում։ Սկսած իր հիմնադրման տարիներից, ընկերությունը շարունակաբար աճել և զարգացել է համաշխարհային շուկայում՝ ներկայացնելով իր արտադրանքը լայն տարածում գտած ցուցասրահներում։ Capital-ը մշտապես ներկայանում է արտ դեկո ոճում թարմացված հավաքածուներով, ներկացնելով ապագա նորաձևության լուծումները, որոնցում ընդգրկված մոդելները կոչված են բավարարելու նույնիսկ ամենաքմահաճ սպառողին։ Մոդելների բնորոշ առանձնահատկությունները ցույց են տալիս ժամանակակից լուծումներ, որոնք զարդարված են բարձրակարգ ոճային արժեքներով և հագեցած են դիզայներական բարդ լուծումներով։ Բոլոր օգտագործվող նյութերը փորձառու վարպետների ձեռքերում վերածվում են բարձր դասի կահույքի՝ պահպանելով ընկերությանը հատուկ ոճային առանձնահատկությունները։

TOP