Cattelan Italia

Cattelan Italia-ն հիմնադրվելէ 1979 թ-ին՝ Ջորջիո և Սիլվիա Կատտելանների կողմից, որոնք սկսել են գործունեություն ծավալել` առաջարկելով կահույքի համար նախատեսված մարմարե աքսեսուարներ: Cattelan Italia-ի ժամանակակից և դասական կահույքի աքսեսուարները յուրահատուկ են՝ շնորհիվ նյութերի լայն տեսականու, որոնք ընկերությունը կիրառում է իր նախագծային լուծումներում: Ընկերությունը հատկապես մեծ ջանքեր և ուշադրություն է կենտրոնացնում արտաքին շուկայի պահանջները բավարարելուն: Cattelan Italia-ն ունի ստանդարտ առաջարկվող ապրանքատեսականի, մինչդեռ, վերջինս նաև հետաքրքիր լուծումներ է առաջարկում անհատական պատվերների համար, որոնք կարող են առաքվել ամբողջ աշխարհում: Cattelan Italia-ն այսօր գործում է մոտավորապես 104 երկրներում և ունի ավելի քան 2500 խանութ: Այն իր ուրույն մասնակցությունն է ունենում նաև Կոպենհագենում, Փարիզում, Վալենսիայում, Մոսկվայում, Կորտրիջում և, իհարկե, Միլանում անցկացված միջազգային կահույքի ցուցահանդեսներին:

TOP