ELLEDUE

Հիմնադրվելէ 1972 թ-ին և մինչ այժմ հանդիսանալով ընտանեկան բիզնես՝ Elledue-ն շարունակում է մնալ առաջատար ընկերություն ժամանակակից և դասական ոճերի շքեղ համադրությամբ կահույքագործության մեջ: Ընկերության համաշխարհային հաջողությունը պայմանավորված է կահույքի բարձր որակով, նորարարական դիզայնով և բարձրորակ հումքից պատրաստված հավաքածուներով, իհարկե, հաշվի առնելով այն փաստը, որ դրանք կարող են հարմարեցված լինել հաճախորդի հատուկ պահանջներին: Ընկերությունը հակված է եզակիության և իր արտադրանքի համար միշտ ընտրում է նորագույն և առավել նուրբ նյութեր, գործվածքներ և լուծումներ: Կահույքի հավաքածուները, որոնք մշակվել կամ նախագծվել են միջազգային դիզայներների կողմից, ունեն յուրահատուկ տրամադրություն և ոգեշնչում, ուստի առաջարկվող տեսականին հակված է բավարարել նույնիսկ ամենաքմահաճ սպառողի պահանջները: Մենք սիրում ենք բնորոշել մեր ոճը իբրև Ավանգարդ Կլասիկ, քանի որ որդեգրած մոտեցումը ներկայացնում է դասական կահույքը թարմ, ամուր և ժամանակակից: Սա մի յուրահատուկ բան է, որ մենք ստանում ենք արհեստագործության և ժամանակակից տեխնոլոգիաների բուռն համադրությունից:

TOP