Giellesse

Giellesse-ն արտահայտում է իտալական և միջազգային կահավորանքի ոգին: Անշուշտ, իննսուն տարի շարունակ ստանձնած փորձի շնորհիվ ընկերությունը շարունակական հետազոտություն է կատարել` առաջարկելով բարձրորակ, ժամանակակից կահույքի նախագծում և արտադրություն: Giellesse-ի հավաքածուն ներառում է ննջարանային և հյուրասենյակային տարածքների համար համակարգեր և կահավորման պարագաներ`գրապահարաններ, պահարաններ, մահճակալներ և փափուկ կահույք: Ընդլայնված ապրանքատեսականին մշակվել է բացառիկ տեխնիկական փորձաքննության և տեխնոլոգիական էվոլյուցիայի միջոցով, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մանրակրկիտ նախագծմանը: Giellesse-ն ընտրում է լավագույն հումքը, իր բոլոր առաջարկությունները ձևավորելու համար և ծայրաստիճան կարևորում է գեղագիտական մոտեցումն ու դյուրինությունը: Լաքերի, գունավորումների և ամենատարածված գործվածքների լայն ընտրությունը երաշխավորում է Giellesse ապրանքատեսակների բարձր որակը:

TOP