GIORGETTI

Giorgetti ընկերությունն ունի ավելի քան հարյուր տարվա պատմություն և միջազգային երանգավորում՝ արմատավորված Բրիանզայի կենտրոն հանդիսացող Մեդա քաղաքում: Giorgetti-ի հավաքածուները սերում են արվեստից բխող ավանդույթից և տարածաշրջանում տեղ գտած աշխատասիրությունից. Եզակի կահույք, մշակման և նյութերի ընտրության բարձր որակ: Կահույքի տարրերը, որոնք բխում են դասական ոճից, ընդհուպ մինչև ժամանակակից ոճը, ամրապնդված են ընկերության հավաքածուներում: Հավաքածուի իրական շարժիչ ուժը փայտն է, ընկերության կարևոր թանկարժեք տարրը, որը ձևավորվել և մշակվել է նորարար ձևերով` առանց ավանդական կոնցեպցիայից դուրս գալու: Փայտը համադրվել է տարիների ընթացքում այլ նյութերի հետ, ինչպիսիք են կաշին, մետաղը, ապակին և կտորը, որոնք բնական և թանկարժեք են և լի գունային լուծումներով:

TOP