LUALDI

Իտալայում Lualdi-ն միջսենյակային դռների, անհատական պատվերով կահույքի յուրօրինակ լուծումներով ներկայացող այն հզորագույն անուններից մեկն է, որը ղեկավարվում է ընտանիքի արդեն 4-րդ սերնդի կողմից։ Ընկերության արդյունաբերական զարգացումը սկիզբ է առել 60-ական թվականներին, ճարտարապետ Լուիջի Կաչյա Դոմինիոնիի հետ սերտ համագործակցության միջոցով: Այսօր ընկերությունն համագործակցում է բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված ճարտարապետական ընկերությունների հետ՝ շնորհիվ Միլանի, Նյու Յորքի և Մայամիի ցուցասրահների և այդ ոլորտում ընկերության ձեռք բերած միջազգային ճանաչման։ Արտադրանքի որակը և արտադրական պրոցեսների գերազանցությունը միշտ էլ ձևավորվել են Lualdi-ի հիմնական արժեքներով: Ընկերության զգալի փորձը և հարուստ գիտելիքները միավորում են ավանդական արհեստագործության որակը`արտադրության առավել առաջադեմ տեխնիկայի զուգակցմամբ։

TOP