ULIVI

Ulivi Salotti ընկերությունը այժմ հանդիսանում է բազմոցների և բազկաթոռների առաջատար արտադրող։ Ընկերությունը հիմնադրվել է 1972թ-ին Տոսկանայի սրտում, որը ճանաչված է ամբողջ աշխարհում, իբրև արվեստի և մշակույթի օրրան, կյանքի յուրահատուկ և անկրկնելի ձև: Ընկերության ընդլայնումը անփոփոխ է թողել արհեստագործական ոգին, որը բնութագրում է վերջինիս ծագումը և ուշադրությունը կենտրոնացնում գույների համադրման և լավագույն նյութերի ընտրության ուղղությամբ, ինչպիսիք են բնական կաշին, պինդ փայտը, այծի կաշին, գալուչատը և այլն: Ընկերության արտադրանքը ոճի խորհրդանիշ է և ճանաչելի է ողջ աշխարհում։ Դիզայնը զարգացել է ընկերության հետ միասին և այժմ հանդիսանում է նորագույն տեխնոլոգիաներից բխող հմուտ արհեստագործության և նորարարության յուրօրինակ համադրություն։ Ընկերության կողմից առաջարկվող կահույքը առանձնանում է բարձրակարգ լուծումներով, նուրբ և էլեգանտ ոճով, որոնք կոչված են պահպանելու իրենց անփոփոխ հմայքը ժամանակի մեջ և առանձնահատուկ զգացմունքներ հաղորդելու «Պատրաստված է Իտալիայում» կոնցեպտին։

TOP