VENETA CUCINE

Veneta Cucine group-ը խոհանոցային կահույքի խոշորագույն արտադրողն է Իտալիայում։ Հիմնադրվել է 1967թ-ին Տրևիսոյում, իսկ վերանվանվել է արդեն 1978թ-ին իբրև Veneta Cucine Spa։ Ընկերությունում աշխատում են ավելի քան 500 աշխատակից։ Աշխատակիցները նախագծում, արտադրում, կորդինացնում և առաքում են շուրջ 10 համակարգեր, 40 մորդելներ՝ հիմնված 7 տարբեր շրջանակների, 300 տեսակի նյութերի և գույների վրա։ Այս առաջարկն անսահման հնարավորություններ է ստեղծում սպառողական պահանջների հարմարեցման համար, այնպես որ յուրաքանչյուր տարի 60.000-ից ավելի խոհանոց է կահավորվում։ 2008 թ-ին հիմք դրվեց HOMAG արտադրությանը։ Արտադրությունը ամբողջվին ավտոմատացված է և կարող է արտադրել խոհանոցային կահույքի ամբողջական և փաթեթավորված բաղադրիչների 4 ձև․ դարակներ, դռներ, խոհանոցային սեղաններ և կղզյակներ։

TOP