Բնակարանի կահավորման  նախագիծը իրականացվել է 2021 թվականին։

Բնակարանը կահավորված է Ար-դեկո ոճով, որտեղ յուրօրինակ կերպով համակցված են մոխրագույն և կաթնագույն կտորե պաստառները, ինչպես նաև՝ ոսկեգույն մետաղը և Sahara Noir տեսակի բնական մարմարը։

Հյուրասենյակը և ճաշասենյակը ամբողջությամբ կահավորված են իտալական Longhi ապրանքանիշի հանրահայտ Ginza հավաքածուի շքեղ էլեմենտներով, իսկ ինտերիերը ավելի ամբողջական են դարձրել Ill Paralume Marina ապրանքանիշի ջահերը։ Ջահերի նրբագեղությունը պայմանավորված է երեք նյութերի միաձուլմամբ, ինչպիսիք են ոսկեգույն մետաղը, ապակին և Carrara տեսակի մարմարը։

Հյուրասենայկն էլ ավելի նրբագեղ և ընդգրկուն են դարձրել դանիական Bang & Olufsen ապրանքանիշի հեռուստացույցը և բարձրախոսները։

Գլխավոր ննջասենյակը կահավորվել է հանրահայտ Fendi Casa ապրանքանիշի մոդելներով, իսկ մանակական նջասենյակում ներկայացված է իտալական Ditre Italia ապրանքանիշի կաշվեպատ մահճակալները։ Ննջասենյակների լուսավորության համար օգտագործվել են Moooi ապրանքանիշի լուսատուները, որոնք իրենց դիզայնով կատարյալ են մանկական սենյակի ինտերիերի ձևավորման համար։

Այս նախագծի շրջանակներում համագործակցել ենք A41 Studio թիմի հետ։