Բնակարանի կահավորման  նախագիծը իրականացվել է 2023 թվականին։

Հյուրասենյակում և ճաշասենյակում ներկայացված են հանրաճանաչ իտալական այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսք են՝ Giorgio Collection, Meridiani, Gulio Marelli և մեծ ճանաչում վայելող այլ անուններ:

Սեղանների երեսամասի համար օգտագործվել է Calacatta Gold տեսակի բնական մարմարը, որը շքեղ տեսք է հաղորդում ինտերիերին։ Կահավորման դետալներում  գերիշխում են կանաչ, դարչնագույն և մոխրագույն երանգները։ Ինտերիերն էլ ավելի ամբողջական են դարձրել միմյանցից խիստ տարբեր, բայց և առանձնահատուկ լուսատուները։

Այս նախագծի շրջանակներում համագործակցել ենք A41 Studio թիմի հետ։