Բնակարանի կահավորման  նախագիծը իրականացվել է 2021 թվականին։

Հյուրասենյակի և ճաշասենյակի կահավորումը իրականացվել է դասական ոճին հատուկ մոտիվներով։ Ճաշասենյակն ամբողջությամբ կահավորված է իտալական Antonelli Moravio ապրանքանիշի դասական ոճի կահույքով, որտեղ զուգակցված են սպիտակ երանգավորման փայտը և ոսկեգույն դետալները։

Հյուրասենյակը կահավորված է իտալական Keoma ապրանքանիշի բազմոցներով, որտեղ գերիշխում են փիրուզագույն և կաթնագույն երանգները։

Պաստելային գույների համադրությունը ինտերիերը դարձնում է էլ ավելի ընդարձակ և հագեցած։