Առանձնատան նախագիծը իրականացվել է 2020թ-ին։
Առանձնատունը կահավորոված է Ար-դեկո ոճով, որտեղ յուրօրինակ կերպով համակցված են մոխրագույն, կապույտ և կաթնագույն կտորե պաստառները, ինչպես նաև ոսգեգույն և մուգ երանգավորման մետաղները։
Հյուրասենյակը և ճաշասենյակը ամբողջությամբ կահավորված են իտալական Longhi ապրանքանիշի հանրահայտ Ginza հավաքածուի շքեղ էլեմենտներով, իսկ ինտերիերը ավելի ամբողջական են դարձրել պորտուգալական հանրահայտ Serip ապրանքանիշի լուսատուները, որոնք առանձնահատուկ կերպով նաև ընդգծել են միջհարկային անցումը։
Խոհանոցի կահավորումն իրականացվել է իտալական Castagna Cucine ապրանքանիշի հանրաճանաչ Deco մոդելով, որտեղ գեղեցիկ կերպով համադրված է ոսկեգույն մետաղը, ապակին և քարե ծածկույթը։ Օդաքարշ պահարանի համար ներկայացված է հետաքրքիր լուծում, որը թե ֆունկցիոնալ և թե էսթետիկ առումով մեծ դերակատարում ունի։ Խոհանոցի լուսավորության համար կիրառվել են Masiero ապրանքանիշի լուսատուները որոնք առանձնակի շքեղություն են հաղորդում ինտերիերին։
Բացօթյա հատվածում ներկայացված է Rugiano ապրանքանիշի կահույքը, որը ունի դիմացկունության բարձր ցուցանիշ ՝ ցանկացած եղանակային փոփոխությունների նկատմամբ։