Paolo Castelli: Orus Sofa
Հրավիրում ենք վայելելու Paolo Castelli-ի Orus բազմոցը։ Այն նրբագեղության և հմայքի մարմնացում է, որը գրավում է ցանկացածի և՛ աչքը, և՛ հոգին: Այս շքեղ և կոմպակտ բազմոցը նախատեսված է լիարժեք հանգստի և հարմարավետության համար: Orus բազմոցը տպավորում է իր կոր, բազմաշերտ փայտե կառուցվածքով, որը խնամքով պատրաստված է հավերժական գեղեցկություն և նրբություն արտահայտելու համար: Տարբեր խտության պոլիուրեթանային փրփուրի լիցքը կատարյալ ամրություն է ապահովում՝ պարուրելով ձեզ հարմարավետ շքեղության մեջ: Orus բազմոցի մշտական աստառը կարելի է անհատականացնել նուրբ կտորներով, շքեղ կաշվով կամ նուրբ նուբուկով ՝ ձեր յուրահատուկ ոճն ընդգծելու համար։ Ամբողջովին մետաղական հիմքը՝ խաչաձև ոտքերով, պատված է թանկարժեք փայլատ ոսկուց՝ դիզայնին շքեղություն հաղորդելու համար: 180 x 52 x 80 սմ չափսերով Orus-ն առաջարկում է կոմպակտության և հարմարավետության կատարյալ միաձուլում՝ դարձնելով այն բազմակողմանի հավելում ցանկացած կոմերցիոն և կենցաաղային ինտերիերի համար։












